Կապույտ լուսին
Արտաքին տեսք
Կապույտ լուսին (անգլ.՝ Blue Moon), աստղագիտական եզր է մեկ օրացուցային ամսվա մեջ երկրորդ անգամ լիալուսնի երևալը բնորոշելու համար։ Հազվագյուտ երևույթ է։ Դիտվում է միջինը 2,7154 տարին մեկ։ Տարբեր երկրներում, տարբեր ժամանակ կոչվել է յուրովի։
Անվանումը
[խմբագրել | խմբագրել կոդը]Անվանումը կապված չէ Լուսնի գունավորման հետ, այլ անգլերեն «Once in a Blue Moon» դարձվածքից է։ Այն թարգմանվում է «Մի անգամ կապույտ լուսնի ժամանակ» և հավասարազոր է հայկական «էշի զատկին» արտահայտությանը, նշանակում է անհնարին կամ խիստ հազվագյուտ երևույթ։
Կապույտ լուսնի հայտնվելու աղյուսակ
[խմբագրել | խմբագրել կոդը]Հավելյալ տասներեքերորդ լիալուսինը հիմնականում հայտնվում է 31 օր ունեցող ամիսներում[1]։
Տարի | Լիալուսին | Կապույտ լուսին |
2012 | օգոստոսի 2 | օգոստոսի 31 |
2015 | հուլիսի 2 | հուլիսի 31 |
2018 | հունվարի 2 | հունվարի 31 |
2018 | մարտի 2 | մարտի 31 |
2020 | հոկտեմբերի 1 | հոկտեմբերի 31 |
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Giesen, Jurgen. «Blue moon» (անգլերեն). Physik und Astromonie. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ ապրիլի 9-ին. Վերցված է 2009 թ․ հոկտեմբերի 15-ին.